Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Օրենքով սահմանված չէ քաղաքացու վրա թքելու գործելակերպ՝ որպես պետական մարմնի պաշտպանական միջոց․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

July 11, 2023

Գործունեություն | Լրատվամիջոցները մեր մասին | Հրապարակումներ | Տեսադարան

Ոստիկանությունը բռնություններ է կիրառում փաստաբանների նկատմամբ․ պատճառն անպատժելիությունն է։ Այս մասին այսօր «Ոստիկանական բռնությունների աճը՝ ոչ արդյունավետ բարեփոխումների հետևանք» թեմայով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, Արթուր Սաքունցը։

 

«2016թ․ Սարի թաղի դեպքերով բազմաթիվ տեսանյութեր կան, քրեական վարույթները շարունակվում էին մինչև 2018թ․, դրանից հետո, որպես տուժողների ներկայացուցիչներ, երբ որ այդ հարցը բարձրաձայնում էինք, տեսանք, որ Հատուկ քննչական ծառայությունը պատշաճ ջանք չի գործադրում, որպեսզի այդ գործերով բազմակողմանի քննություն իրականացվի։

 

Այլ գործերով՝ օրինակ՝ 2008թ․ Մարտի 1-ի գործով բազմաթիվ տուժածներ ցուցմունքներ տվեցին, բայց անգամ նրանց իրավունքների խախտման փաստերով պատշաճ և արդյունավետ քննություն չիրականացվեց»,- նշեց Սաքունցը։

 

Իրավապաշտպանի խոսքով՝ ժողովրդավարության հաստատման ճանապարհին կարևոր է զտումը՝ անցումային արդարադատության կարևոր գործիքը․ «Սակայն համակարգային փոփոխությունների համար անհրաժեշտ գործողություններ այդպես էլ չարվեցին։ Պատճառաբանվեց, թե Սահմանադրությամբ պայմանավորված՝ սահմանափակումներ կան։

 

Դեռևս այն ժամանակ երբ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը նախնական փուլում էր, քաղհասարակությունը հստակ ընդգծեց, որ երբ համակարգային մոտեցում չկա, բարեփոխումները չեն կարող արդյունք ունենալ»։

 

Սաքունցի դիտարկմամբ՝ աղտոտված ջրով լի ջրհորի մեջ որքան էլ մաքուր ջուր լցնես, այդ ջրհորի ջուրը չի մաքրվի, կմնա պղտոր․«Ոստիկանական համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումներ տեղի չեն ունենում, ամեն ինչ պտտվում է ի շրջանս յուր, և դա կոչվում է անպատժելիություն»։

 

Իրավապաշտպանը նաև նկատեց, որ պատասխանատվության ենթակա պաշտոնատար անձինք նշանակվեցին ՆԳ նախարար, նախարարի տեղակալներ․ սա ուղերձ է ոստիկանության համակարգին, որ բռնությունը կմնա անպատիժ։

 

«Քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերը չեն նվազում․․․․ Երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ դեպքերին համապատասխան գնահատական չի տրվում, դա անպատժելիության մթնոլորտի խրախուսում է։ Օրինակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ոստիկաններին հրահանգում է անշարժացնել քաղաքացուն և թքում է նրա վար, ու մնում է անպատիժ։ Օրենքով սահմանված չէ քաղաքացու վրա թքելու գործելակերպ՝ որպես պետական մարմնի պաշտպանական միջոց։ Երբ հրապարակավ բարձրաստիճան պաշտոնյան այսպես նվաստացնում է քաղաքացու արժանապատվությունը, ու դա մնում է անհետևանք, դա ստեղծում է անպատժելիության վարքագծի միտում»,- նշեց Սաքունցը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

© factor.am

Դիտումներ՝ 22

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????