Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

January 31, 2023

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Հրապարակումներ | Սեփական

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իր գործունեության ընթացքում տարիներ շարունակ զբաղվում է զորակոչիկների, զինծառայողների առողջության իրավունքի պաշտպանությամբ։

 

Առանձին ուշադրություն է դարձվել զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների առողջական խնդիրների առաջացման պատճառներին, այդ թվում՝ հենց առողջական խնդիրների հետևանքով վաղաժամ զորացրվածների իրավունքների պաշտպանությանը։ Վերոնշյալ անձանց թվին են պատկանում ինչպես մարտական գործողություններին (այդ թվում՝ 44-օրյա պատերազմին) մասնակցելու ընթացքում վիրավորում կամ վնասվածք ստացած, այնպես էլ ոչ մարտական պայմաններում առողջական խնդիրներ ձեռք բերած, այդ հիմքով զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրված և հաշմանդամություն ունեցող անձինք։ Կազմակերպություն դիմած նշված խմբի քաղաքացիների գործերի ուսումնասիրությունը վկայում է, որ պետությունը պատշաճ չի կատարում իր պարտավորությունները ոչ միայն զինծառայողների առողջության իրավունքի պաշտպանության, այլ նաև նշված անձանց սոցիալական ապահովության իրավունքի ոլորտներում։ Ներկայացվող տեղեկանքում անդրադառնում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության  վարքագծին՝ առողջական խնդիրների հիմքով զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրված անձանց բժշկասոցիալական փորձաքննության և վերափորձաքննության ժամանակ, պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում։

 

Տեղեկանքը՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 191

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????