Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀԿ-ի գույքի ու ֆինանսական միջոցների գոյացման օրինականության վերաբերյալ հաղորդման ճակատագիրը մնում է անհայտ

February 6, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Նորություններ

Հայաստանի Հանրապետական կուսակցության ֆինանսական ու գույքային ռեսուրսների ձեռքբերման օրինականությունը պարզելու հարցով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2018թ. նոյեմբերի 2-ի հաղորդումը քննվում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում, սակայն որոշում դեռևս չենք ստացել:

 

Հաղորդման մեջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վկայակոչել էր 2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ 20 տարի կառավարող կուսակցություն եղած ՀՀԿ-ի ներկայացրած հայտարարագրերը, որոնցից ակնհայտ էր դառնում, որ ՀՀԿ-ն ունի 3 անգամ ավելի ֆինանսական ու գույքային ռեսուրսներ, որքան ՀՀ-ում գործող մյուս բոլոր կուսակցությունները միասին վերցրած, և դրանք տեղակայված են ՀՀ ողջ տարածքում:



Հաղորդումը ներկայացնելուց հետո՝ 2018թ. դեկտեմբերի 21-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի պետ Ա. Պապյանը խնդրել է բացատրություններ տալ հաղորդման վերաբերյալ: Հեռախոսազանգով բանավոր պատասխան տալուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որևէ տեղեկություն չունի հաղորդման հիման վրա կայացրած որոշման մասին:

 

Որոշումն ստանալու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2019թ. հունվարի 22-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին: Հունվարի 31-ին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Սիմոնյանը գրությունը վերահասցեագրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա. Աֆանդյանին և հանձնարարել արդյունքների մասին տեղեկացնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակին:

 

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդումը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն է ուղարկել դեռևս 2018թ. նոյեմբերի 12-ին: Շուրջ 3 ամիս է անցել, սակայն հաղորդման հիման վրա կայացված որևէ որոշում չենք ստացել:

 

Դիտումներ՝ 1521

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????