0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

2020 թ․ առաջին կիսամյակում զինված ուժերում 31 մահվան դեպք է գրանցվել

July 28, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2020 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի  և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունը: Տվյալները հավաքագրվել են ԶԼՄ-ներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև ՀՔԱՎ գրասենյակի կողմից Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից: 

 

Ըստ այդմ՝ 2020 թ. 1-ին կիսամյակում գրանցվել է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերի 31 զինծառայողի մահվան դեպք։ Դրանցից 10-ը՝ առողջական խնդիրների, 8-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու,  6-ը՝ դժբախտ պատահարի (3-ը՝ ձնահյուսի, 1-ը՝ ձորն ընկնելու, 1-ը՝ մեքենայում բռնկված հրդեհի, 1-ը՝ տրակտորի շրջվելու հետևանքով), 2-ը՝ սպանության (1-ը` խուլիգանական դրդումներով սպանության, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանության), 3-ը՝ ավտովթարի,  1-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման1-ը՝ ականի պայթյունի։

 

Նշենք, որ 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ մահվան դեպքերի թիվն ավելի է 1-ով (2019 թ. 1-ին կիսամյակում գրանցվել էր մահվան 30 դեպք): 

 

‼️2020 թ․ առաջին կիսամյակում զինված ուժերում 31 մահվան դեպք է գրանցվել։


———
Պատճառները👇
📌10 առողջական խնդիրներ
📌8 ինքնասպանություն
📌6 դժբախտ պատահար
📌2 սպանություն
📌3 ավտովթար
📌1 հրադադարի ռեժիմի խախտում
📌1 ականի պայթյուն

 

Դիտումներ՝ 117

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը