Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դրական ազդեցությունը կզգան բոլորը՝ Աշխատանքային օրենսգրքում մեծ փոփոխություններ են արվում․ Ռուբեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

April 11, 2023

Գործունեություն | Լրատվամիջոցները մեր մասին | Հրապարակումներ | Տեսադարան

 

Փոխվում է աշխատանքային օրենսդրությունը, Կառավարությունը հավանություն է տվել Աշխատանքային օրենսգրքի փաթեթին, այս հարցով քննարկումներ են սպասվում Ազգային ժողովում։ Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ը փոփոխվում և լրացվում է։

 

Factor TV-ին տված հարցազրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ գաղափարական ի՞նչ հենք է դրվում նոր օրենսդրությունում, ի՞նչ է փոխվելու ՀՀ քաղաքացու կյանքում նոր փոփոխությունների ընդունումից հետո։

 

«Հսկայածավալ այս աշխատանքը կատարվել է երեք տարվա ընթացքում։ 2019-ից էին սկսվել քննարկումները, անցյալ տարի դրանք առավել մրցակցային դարձան։ Այս տարի արդեն դիրքորոշում ստացանք Կառավարության կողմից, և քննարկումներ կընթանան ԱԺ-ում արդեն»,- նշեց նա։

 

Աշխատող-գործատու հարաբերությունները զարգանում են անընդհատ, ինչն իր հերթին առաջացնում է մեծ ծավալի հոդվածների փոփոխության անհրաժեշտություն։ Բացի այդ, ՀՀ-ն վավերացրել է միջազգային փաստաթղթեր և ունի պարտավորություններ՝ բարելավելու աշխատողի և գարծատուի աշխատապայմանները։

 

«Բոլորը պետք է զգան շոշափելի դրական ազդեցություններ օրենսդրության փոփոխությունների արդյունքում»,- ասաց Ռուբեն Սարգսյանը։

 

«Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» ծրագրի շրջանակում արված ուսումնասիրությամբ պարզվել են հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են պայմանագրի բացակայությանը, արտաժամյա աշխատանքին, աշխատանքի և հանգստի ռեժիմներին, աշխատանքի պայմաններին, ներառյալ՝ աշխատողների առողջության պայմանները, աշխատանքի ցածր և անհամարժեք վարձատրությանը, աշխատավայրում խտրականության դրսևորումներին, անչափահասների աշխատանքին։ Արդյո՞ք այս խնդիրները ստանում են լուծումներ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ասում է, որ հնչեցված գրեթե բոլոր խնդիրներին անդրադարձ կա նոր փոփոխություններում։

 

«Օրենքով ամագրում ենք և երաշխավորում, որ աշխատողն ու գործատուն ավելի պահանջատեր լինեն իրենց խնդիրների լուծման հետ կապված։ Ոչ միայն օրենքով է դա գրված, այլև՝ ինչպես է պահանջ ներկայացնում գործատուն աշխատողին կամ աշխատողը գործատուին։ Եթե այդ երկու կանոները գործեցին, կարող ենք ասել՝ մեզ մոտ ավելի լավ իրավիճակ կստեղծվի, որովհետև միշտ կարելի է բարելավել աշխատողների պայմանները։ Ձեր նշած դեպքերում ևս փոփոխություններ ենք արել, նույն խտրականության դրսևորման արգելքը ամրագրված է Աշխատանքային օրենսգրքում։ Երեխա աշխատողի մասով շատ կարևոր շեշտադրում ենք արել։ Բոլոր խնդիրների լուծումը փորձել ենք գտնել»,- ասաց պաշտոնյան։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան
© factor.am

Դիտումներ՝ 51

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????