Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը խստորեն դատապարտում է ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունի բաժնի ծառայողների կողմից անչափահասների և նրանց փաստաբանների նկատմամբ գործադրած բռնությունները

February 10, 2023

Գործունեություն | Հայտարարություններ | Հրապարակումներ

Բացարձակ իրավունքի խախտման ևս մեկ դեպք՝ այս անգամ փաստաբանների նկատմամբ։ 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտում է ոստիկանության Էրեբունու բաժնի գործողությունները․ ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբաններ Մարզպետ  Ավագյանին և Էմանուել Անանյանին, նախորդիվ ոստիկանության նույն բաժնում բռության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։ 

 

Ոստիկանական «նոր» և «բարեփոխվող» արտահայտությունների քողի տակ այս տեսակ վերաբերմքունը փաստաբանների, անչափաս պաշտպանյալների, առահասարակ բոլորի նկատմամբ դատապարտելի և անթույլատրելի է։ Նմանօրինակ վարքագիծը խիստ մտահոգիչ է հատկապես վերջերս ձևավորվող Ներքին գործերի նախարարության և  ոստիկանական  «ռեֆորմների» իրականացման այս ժամանկաշրջանում։ 

 

Այսպիսով ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ ոստիկանական բաժանմունքներում շարունակում են խախտվել միջազգաին կոնվենցիաներով երաշխավորված բացարձակ՝ վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը։ Այս դեպքն իր տեսակով հատում է թույլատրելի, առանց այն էլ գոյություն չունեցող, սահմանները, քանի որ այն դրսևորվել է հենց իրավունք պաշտպանող անձանց նկատմամբ։ 

 

Այսպիսով, պահանջում ենք ոստիկանության Էրեբունու բաժնի պետի և մյուս անձնակազմի անհապաղ հրաժարականը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացում, մեղավորների բացահայտում և համարժեք պատժի նշանակում։ 

 

Մարդու իրավունքները և նրանց պաշտպանությունը պետք է ոչ միայն արտացոլված լինեն, այլ այն ՀՀ-ում պետք է երաշխավորված լինի որպես իրական  ու գերակա արժեք, այլապես  կմնա որպես զուտ հռչակագիր: Պետությունը ոչ միայն պարտավոր է շարունակական ու արդյունավետ ջանքեր գործադել  նման արտառոց, անթույլատրելի դեպքեր թույլ չտալու համար, այլև հրատապ, հաշվետու և օբյեկտիվ քննություն իրականացնի և համարժեք պատասխանատվության ենթարկի նման կոպտագույն խախտումներ կատարողներին։ 

Դիտումներ՝ 174

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????