Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ մշտադիտարկման մասնագետները մասնակցեցին «Շահերի պաշտպանություն և քաղաքականության վրա ազդեցությունը փակ հաստատություններում Covid-19-ի համատեքստում» դասընթացին

July 26, 2022

Հրապարակումներ | Նորություններ

 

EU COVID-19 Solidarity Programme
for the Eastern Partnership

Standing Together


2022 թվականի հուլիսի 22-23-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետներ Մարիետա Թեմուրյանը և Սառա Ղազարյանը Հոգեբուժական հաստատություններում և Խնամքի հաստատություններուններում դիտորդական խմբերի այլ անդամների հետ մասնակցել են Շահերի պաշտպանություն և քաղաքականության վրա ազդեցությունը փակ հաստատություններում Covid-19-ի համատեքստում դասընթացին, որը կազմակերպվել էր COVID-19 Solidarity Programme 2020-2022 (Covid-19 հետևանքների չեզոքացման ծրագիր 2020-2022 թթ․) ծրագրի շրջանակում։

 

Դասընթացի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրեցին ջատագովության և հաղորդակցության գործիքներ ու միջոցներ՝ տեղայնացված հայաստանյան միջավայրի համար։

 

 

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ արձագանքելու տարածաշրջանում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին: Ծրագիրը հանդիսանում է մի մասն այն գործողությունների, որոնք իրականացվում են Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի (Հոգեբուժության գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ համագործակցությամբ), «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և AFEW International-ի կողմից համատեղ: 

———————

Այս փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

 

   
Դիտումներ՝ 129

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????